9719 դիտում
11:12 21-01-2017
Հայաստան պետությունում փող չեն տալիս, որ ժողովուրդն ապրի. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Արթիկում «Սաստեքս» տեքստիլ Ֆաբրիկայի կարի ուսուցման կենտրոնը բացելու ժամանակ մեծ թվով արթիկցիներ հավաքվել Էին իրադարձության վայրում։ Մենք հավաքվածներից մեկին՝ ազատամարտիկ Սուրեն Մովսիսյանին հարցրեցինք, թե 350-400 աշխատատեղերի բացումը ինչ-որ չափով կկասեցնի՝ արտագաղթը Արթիկից, հույսեր կապո՞ւմ են այս Ֆաբրիկայի հետ։
«էդ ինչքան փող պիտի տան, որ ես ապրեմ էստեղ, Հայաստան պետությունում փող չեն տալիս, որ ժողովուրդն ապրի, կոպեկներ են տալիս։ Արցախյան պատերազմից հետո ես 15 տարի է՝ խոպան եմ գնում-գալիս, Շուշիի ազատագրմանն եմ մասնակցել, վետերան եմ, Մոսկվա եմ գնում աշխատելու շինարարության վրա, էլ ճար չունեմ։ Մոսկվայում ինձ նորմալ են վճարում, համենայնդեպս, այնքան վճարում են, որ ընտանիք պահեմ»,– ասաց մեր զրուցակիցը։
Մեր հարցին՝ հայրենիքում ձեզ որպես Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկի, աշխատանքի որևէ առաջարկ չի՞ եղել, Սուրեն Մովսիսյանը պատասխանեց. «Ոչ, ազատամարտիկներին առաջարկ չեն անում, ուր մնաց այստեղ հավաքված խեղճ ու կրակ ժողովրդին։ Ես ինքս հետաքրքրվել եմ, փորձել եմ ինչ-որ աշխատանք փետրել հայրենիքում, բայց գործ չեն տալիս, ասում են չկա, ծանոթ է, մանոթ է, էս է, էն է...Իրենք իրենցով տեղ են անում ու աշխատում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1007 դիտում
10:40 23-10-2014
Լավ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չենք որոշել, թե ինչպիսի պետությունում ենք ուզում ապրել. Առավոտ
Այս բաժնից
2455 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
928 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1240 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»