211652_close_icon

Պուտինն առաջիկա օրերին կզանգահարի Թրամփին. Դ. Պեսկով

views-count4010 դիտում article-date 15:54 21-01-2017
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա օրերի ընթացքում պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում Պեսկովը հավելել է, որ ներկա պահի դրությամբ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա երկու երկրների նախագահների միջև հանդիպման մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ արտասահմանյան առաջնորդների հետ հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ որոշակի շփոթություն կա, այն է՝ մի քանի երկրների նախագահներ արդեն իսկ հասցրել են հայտարարել, որ պայմանավորվել են հանդիպել Թրամփի հետ։

Նմանատիպ նյութեր