211652_close_icon

Վրաստանում կենդանի տղամարդուն սխալմամբ դրել են դիահերձարանի սառնարանի մեջ

views-count28579 դիտում article-date 15:59 23-01-2017
Վրաստանի Քութաիսիի շրջանային բուժբրիգադի ծառայողները կանչով մեկնել են տներից մեկը, որտեղ սխալմամբ տղամարդու սրտի կանգ են արձանագրել, հայտնում է GreorgiaOnline-ը։ Այն բանից հետո, երբ բժիշկները գրանցել են քաղաքացու մահը, նրան տեղափոխել են դիահերձարանի սառնարան։ Ավելի ուշ ընտանիքի անդամներից մեկը, ով ուղեկցելիս է եղել բուժբրիգադին ու «մահացածին», նկատել է, որ սառնարանի վերևի ապակու վրա գոլորշի կա։ Դրանից հետո բացել են ապակե խուփը և այլ բուժբրիգադ կանչել։ Պարզվել է, որ քաղաքացին ողջ է։ Նրան շտապ տեղափոխել են Քութաիսիի կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Այդուհանդերձ, ողջ գիշեր նրա կյանքի համար պայքարելուց հետո տղամարդը մահացել է։

Նմանատիպ նյութեր