8573 դիտում
10:47 27-01-2017
Մարտուն Գրիգորյանը հայտնվել է փակուղում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը նախորդ տարվա փետրվարյան հայտնի դեպքերից հետո լքել էր ԲՀԿ-ական շարքերը, հայտնվել է փակուղում։
Ըստ նույն աղբյուրի՝ Մ. Գրիգորյանը չառաջադրվելով որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու՝ համաձայնության էր եկել վերընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, որպեսզի նա իրեն պաշտպանի այս տարվա ապրիլին՝ որպես պատգամավորի թեկնածու։ Բայց, արի ու տես, որ պայմանավորվածությունը մնացել է կես ճանապարհին, ու Ս. Բալասանյանը որոշել է խորհրդարանական ընտրություններին ոչ թե այլոց լավություն անել, այլ դեպի Ազգային ժողով առաջ տանել հարազատ որդուն՝ Խաչիկ Բալասանյանին։
Թե որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» փորձեց պարզել երկու կողմերից Էլ։ Սակայն, մեր հարցադրմանն ի պատասխան, այնքան հուզվեց Գյումրիի քաղաքապետը, որ ընտրեց ոչ քաղաքակիրթ տարբերակը՝ անջատեց հեռախոսն ու այլևս չպատասխանեց զանգերին։ Իսկ Մ. Գրիգորյանն արդեն տևական ժամանակ է, ինչ չի պատասխանում հեռախոսազանգերին՝ սպասելով, թե երբ է թունելի վերջում մի լույս երևալու, որը եթե չի ապահովի Ս. Բալասանյանը, ապա կանի մեկ ուրիշը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3293 դիտում
08:53 13-05-2016
Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործի քննիչները հայտնվել են փակուղում . «Ժողովուրդ»
2387 դիտում
14:10 18-03-2021
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա
1966 դիտում
11:13 28-02-2015
Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է առաջադրվել 2016թ-ի Գյումրիի քաղաքապետի ընտրություններում. Ժամանակ
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
931 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1243 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»