5539 դիտում
23:24 27-01-2017
Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների, հատկապես ճապոնացիների մոտ նկատվում է հոգեկան խանգարում
Փարիզյան համախտանիշը հոգեկան խանգարման տեսակ է Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների, հատկապես ճապոնացիների մոտ: Հայտնաբերվել է 1986 թվականին Ֆրանսիայում աշխատող հոգեբույժ Հիրոակի Օթոյի կողմից։
Բնույթով նման է Ստենդալի և Երուսաղեմի համախտնիշներին:
Յուրաքանչյուր տարի ոչ պակաս քան 12 ճապոնացի տուրիստներ դիմում են հոգեբանի օգնությանը՝ Ֆրանսիայի մայրաքաղաք այցելելուց հետո: Տուժածների մի մասը կարծում է, որ իրենց խանգարման պատճառը տեղացիների անհյուրընկալ վերաբերմունքն է:
Այցելուների երկու երրորդի կարգավիճակը բարելավվում է մի քանի սեանսներից հետո: «Ինչպես պարզվել է, ճապոնացի զբոսաշրջիկները հոգեպես պատրաստ չեն այցելել այնպիսի քաղաքներ, որոնցից է Փարիզը: Նրանք գնում են, հուսալով հյուրընկալություն, սակայն հանդիպում են կատարյալ հակադրության: Նրանց նյարդերը տանել չեն կարողանում այդպիսի ճնշումը», - բացատրում է հոգեբան Էրվ Բենհամոուն։
Ճապոնական խանութներում հաճախորդը արքա է, այն ժամանակ, երբ Փարիզում վաճառողները նրանց նույնիսկ ուշադրություն չեն դարձնում:
Հասարակական տրանսպորտում մարդիկ կոպիտ և անբարեհամբույր են, իսկ փողոցային գողությունները կրակի վրա յուղ են լցնում: «Մեզ համար Փարիզը երազանքների քաղաք է: Բոլոր ֆրանսիացիները գեղեցիկ և նրբագեղ են:
Բայց երբ մենք հանդիպում ենք նրանց դեմ առ դեմ, հասկանում ենք, որ խորապես սխալվել ենք: Մենք սարսափելի տարբեր ենք, ինչպես բնավորությամբ, այնպես էլ կյանքին նայելու տեսանկյունով»,- բողոքում է տուժածներից մեկը։
Նմանատիպ նյութեր
1810 դիտում
15:21 11-07-2015
Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է
2132 դիտում
10:32 14-07-2016
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 7.4 անգամ. «168 ժամ»
Այս բաժնից
1090 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1051 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1069 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն