3106 դիտում
09:40 03-02-2017
Փնտրում են խելացի, ակտիվ կանանց՝ ցուցակում ընդգրկելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրությունները մի շարք քաղաքական ուժերի մոտ ներկուսակցական լարվածության պատճառ են դարձել, ընդ որում, ինչպես պնդում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները՝ այդ խնդիրն առկա է բոլոր այն ուժերի մոտ, որոնք արդեն իսկ սկսել են քննարկել իրենց նախընտրական ցուցակները։
Թեկնածուներից յուրաքանչյուրն ուզում է անցողիկ համարներում լինել՝ իրեն համարելով «ձայն բերող մարդ»։ Բացի այդ՝ ավանդաբար համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները (հիմնականում՝ ՀՀԿ-ում) չեն ցանկանում առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, չնայած պահանջում են, որ ընդգրկվեն համամասնական ցուցակի անցողիկ տեղերում։ Բանն այն է, որ իրենք էլ գիտեն՝ ներկուսակցական պայքարում պարտված են փողատերերին, բայց և չեն ցանկանում, որ այդ պարտությունը դե յուրե ամրագրվի։
Եվս մեկ խնդիր, որին բախվել են բոլորը՝ թե՛ իշխանություն, թե՛ այլընտրանք, կանանց համամասնության հարցը։ Ինչպես հայտնի է՝ ԸՕ–ի համաձայն՝ ընտրացուցակի յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն պետք է կին լինի։ Հիմա կուսակցությունները խելացի, ակտիվ կանանց փնտրտուքով են զբաղված»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
2434 դիտում
09:26 10-11-2016
ՀՀԿ–ն 2017թ. Աժ համամասնական ցուցակում ընդգրկելու է ամենատարբեր խավի մարդկանց. «Հայկական ժամանակ»
1997 դիտում
14:40 20-06-2014
Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
934 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1246 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»