211652_close_icon
views-count6668 դիտում article-date 16:43 11-02-2017

Էրդողանը կայցելի Պարսից ծովածոցի երկրներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է այցելել Պարսից ծովածոցի երկրներ։ Այդ մասին հայտնում է Anandolu գործակալությունը։ Այցը կսկսվի փետրվարի 12-ին և կավարտվի փետրվարի 15-ին։ Էրդողանը կայցելի Քաթար, Սաուդյան Արաբիա և Բահրեյն, որտեղ բանակցություններ կվարի բարձրաստիճան ղեկավարների հետ։ Բահրեյնում նա կհանդիպի թագավոր Համադ իբն Իսա ալ-Խալիֆի հետ։ Կստորագրվեն մի շարք համաձայնագրեր։ Բահրեյնից Էրդողանը կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ նրան կընդունի թագավար Սալման իբն Աբդուլազիզը։ Քաթարում նա կհանդիպի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։

Նմանատիպ նյութեր