211652_close_icon
views-count4610 դիտում article-date 11:02 16-02-2017

ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը որոշել ստուգումներ իրականացնել կալանավորների և դատապարտյալների մոտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գորւմ է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն օրերս խորհրդակցություն էր անցկացրել ՔԿՀ-ներում պահվող կալանավորների և դատապարտյալների կողմից հենց կալանավայրերից ահռելի չափերի հասնող խարդախությունների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այս խորհրդակցությունից հետո ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը որոշել է գործի անցնել՝ ստուգումներ իրականացնելով կալանավորների և դատապարտյալների մոտ։ Սակայն այդ ստուգումները ձևական բնույթ են կրում։ Բանն այն է, որ դրանից առաջ ՔԿՀ վարչության աշխատակիցները զգուշացրել են դատապարտյալներին։ Այդպես է եղել, օրինակ, «Կոշ» ՔԿՀ-ում, որտեղ դատապարտյալներին ասել են անհատական խցերում ստուգումներ սկսելու մասին։ Փաստորեն, այսպես էլ ավելի է հիմնավորվում այն տեսակետը, որ կալանավայրերից խարդախություններն իրականացվում են հենց ՔԿՀ-ների ղեկավարների իմացությամբ, բնականաբար, որոշակի փոխհատուցման դիմաց»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր