5600 դիտում
10:31 18-02-2017
Զգալի գումար ուղղակի դուրս է եկել Հայաստանից և ներդրվել այլ երկրներում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆինանսական անցուդարձին հետևող մասնագետների մոտ մեր բանկային համակարգի տարեկան տվյալները տարակուսանք են առաջացրել։
Խնդիրն այն է, որ 2016 թ. մեր բանկերի տրամադրած վարկային փաթեթը աճել է մոտ մեկ միլիարդ դոլարով։ Եթե շատ կոպիտ ու պատկերավոր նկարագրենք, միայն անցած տարի տնտեսության մեջ պետք է ներարկված լիներ լրացուցիչ մոտ մեկ միլիարդ դոլար, որն էլ պետք Է էականորեն աշխուժացներ մեր տնտեսությանը։
Ներարկումը եղել է. բայց աշխուժացում չկա։ Թե ինչ են եղել այդ գումարները, այնքան էլ հասկանալի չէ։ Դրա մի փոքր մասը, իհարկե, գնացել է սպառմանը, ասենք, սպառողական վարկերի տեսքով՝ մարդիկ վարկ են վերցրել ու հեռուստացույց կամ սառնարան գնել։ Բայց դա մի չնչին մասն է։
Կան կարծիքներ այն մասին, որ մի զգալի գումար ուղղակի դուրս է եկել Հայաստանից և ներդրվել այլ երկրներում։ Օրինակ, մարդիկ բանկում գրավ են դրել իրենց անշարժ գույքը, վարկ վերցրել ու ասենք հյուրանոց են կառուցում Վրաստանում։ Ընդհանրապես, մեր բանկային համակարգի տվյալները տարօրինակ անհամապատասխանության մեջ են տնտեսական վիճակի հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
10754 դիտում
21:44 12-07-2017
5 երկրներում բացվել են և 4 երկրներում էլ կբացվեն Հայաստանի ՏՏ ներկայացուցչություններ
4972 դիտում
13:26 14-12-2020
Պատերազմի մեկնարկից ի վեր իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ. Փաշինյան
1959 դիտում
10:37 13-10-2021
Կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են Հայաստանից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
946 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1261 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»