3094 դիտում
13:00 15-03-2017
Պետեր Ալտմայերը՝ Թուրքիայի մասին. «Գերմանիան իրավունք ունի մերժել ցանկացած օտարերկրյա քաղաքական գործչի մուտքը երկիր»
Գերմանայի կանցլերի խորհրդական Պետեր Ալտմայերը հայտարարել է, որ Բեռլինի իրավունքն է՝ թույլատրել կամ չթույլատրել այս կամ այն օտարերկրյա քաղաքական գործչի մուտքը երկիր, հայտնում է Deutche Welle-ը։
Համաձայն սոցհարցման՝ Գերմանիայի քաղաքացիների ¼ մասը դեմ է, որպեսզի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որևէ հավաք անցկացնի Գերմանիայի տարածքում։
«Այն փաստը, որ դաշնային կառավարությունը մինչև հիմա ամբողջովին չի օգտագործել իր միջազգային իրավական հնարավորությունները, ապագայի համար կանաչ լույս չի վառում։ Մենք մեզ ենք թողնում մեր երկիր օտար քաղաքական գործիչների մուտքի արգելքի իրավունքը»,-ասել է Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Ալտմայերը Funke-Mediengruppe թերթին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատությունների տարափ էր ուղղել գերմանական իշխանություններին այն բանից հետո, երբ վերջիններս թույլ չէին տվել իրենց երկրում թուրք նախարարների մասնակցությամբ «էրդողանական» հավաքներ անցկացնել։
Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել է նրանում, թե իբր վերջինս իր երկրում ահաբեկիչների է պահում ու նրանց դեմ ոչինչ չի ձեռնարկում։
Նշենք, որ Թուրքիան ողջ Եվրոպայում բնակվող թուրք քաղաքացիներին փորձում է համոզել ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրահավաքին կողմ քվեարկել, ինչի արդյունքում այդ երկիրը կանցնի նախագահական համակարգի և կընդլայնվեն Էրդողանի լիազորությունները։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1039 դիտում
23:42 11-01-2025
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագծին
1162 դիտում
23:04 11-01-2025
Ավելի քան 55 հազար մարդ ստորագրել է Լոս Անջելեսի քաղաքապետի հրաժարականի պահանջով խնդրագիրը
949 դիտում
22:14 11-01-2025
Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության․ Զուրաբիշվիլի