1793 դիտում
14:01 23-03-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կրծողների դեմ պայքարի ամենամյա միջոցառումները շարունակվում են
Կրծողների ակտիվ վերարտադրման շրջանը գարնան և աշնան ամիսներն են, հետևաբար դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են կրծողների դեմ պայքարի ամենամյա միջոցառումները:
Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում:
Հատուկ ուշադրություն է դարձվում այն հասցեներին, որոնցից ահազանգեր են ստացվել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով:
Փետրվարին և մարտի 20-ի դրությամբ ահազանգերի թիվը 4-ն է եղել: Հատուկ դեղանյութերը դրվում են բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց հատվածներում:
Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների հնարավոր տարածման խթան հանդիսանալ:
Նմանատիպ նյութեր
740 դիտում
12:35 29-04-2015
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ
945 դիտում
19:29 05-11-2015
Կրծողների դեմ պայքարի միջոցառումներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում
2069 դիտում
17:00 05-05-2016
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի միջոցառումներ
Այս բաժնից
1459 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
874 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին