2070 դիտում
12:21 23-03-2017
Սևանա լճի տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում. վարչապետ
ՀՀ Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարակեններ բաժանեց Սևանի վերաբերյալ:
Վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումային նախարարին հանձնարարեց Սևան ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան ներկայացնել մեկամսյա ժամկետում: ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել Սևանա լճում ձկնային ռեսուրսների վերականգման գործողությունների պլան հստակ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով։ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Սևան Ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիների առանձնացման վերաբերյալ՝ հիմք ընդունելով Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների նախագիծը: Գեղարքունիքի մարզպետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրել ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիներում փաստացի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն:
«Ի՞նչ ենք անելու. Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում և հատուկ հարկային գոտի է ստեղծվելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց գործ անել: Բացի այդ, Սևանի հանգստյան ժամկետը երկարացնելու առումով լողավազան, մշտադալար ծառեր, այգիներ և այլն։ Այդ բոլոր խնդիրները պիտի լուծվեն»,- հանձնարարականները պարզաբանեց Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
16:42 10-06-2022
«Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար լճի մակարդակը պետք է բարձրացնել մինչև 1909 մ նիշը». Գայանե Շահնազարյան
Այս բաժնից
451 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա
550 դիտում
17:34 29-10-2024
Ադրբեջանն Արցախում 32 էլեկտրակայան է կառուցում
505 դիտում
16:59 29-10-2024
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները բավարարել. Անահիտ Մանասյան