2129 դիտում
13:58 25-03-2017
Վճռական ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում. ԱՄՆ կոնգրեսական. «Ամերիկայի Ձայն»
Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկ ընդ միշտ ճանաչվի, [url=http://www.amerikayidzayn.com/a/3780787.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվ Թրոթը, ով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել.
«Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարևոր է նաև հայ ժողովրդի համար»:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը նշեց, որ այսօր Մեծ եղեռնը ճանաչված է աշխարհում ավելի քան երբևէ.
«Մենք վճռական ենք տրամադրված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն, կասկած չունեմ, որ անխուսափելի է: Ես էլ իմ կողմից կշարունակեմ խթանել այդ գործընթացը»:
Կոնգրեսականը հիշեցրեց նաև, որ հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամները, մի քանի տասնյակ կոնգրեսականներ, նամակ են ուղղել Սպիտակ տուն՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին հետևելով նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակին ապրիլի 24-ին հատուկ հայտարարությամբ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Չէ՞ որ միայն անցյալի ցեղասպանությունների ճանաչմամբ և դատապարտմամբ է հնարավոր կանխել ցեղասպանություններն ապագայում:
Նմանատիպ նյութեր
6209 դիտում
22:18 12-04-2017
Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին. վարչապետ Կարեն Կարապետյան
1182 դիտում
09:11 16-07-2019
ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարության ճանապարհին․ ԱՄՆ կոնգրեսական․ «Ամերիկայի ձայն»
3339 դիտում
09:12 09-05-2018
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
613 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ
640 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
772 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին