2768 դիտում
10:40 06-04-2017
Արտեմ Ասատրյանը նոր կառավարությունում չի լինի՝ ֆինանսական չարաշահումների պատճառով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի լինի նոր կառավարության կազմում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նրա ղեկավարած նախարարության ենթակա գերատեսչություններում այս ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալներն ու ֆինանսական չարաշահումներն են, որոնց առթիվ որոշ դեպքերում հարուցվել են քրեական գործեր: Խոսքը, հիշեցնենք, միլիոնավոր դոլարների մասին է:
Իսկ նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դեռ մեկ ամիս և ավել ժամանակ կա, և ես չեմ կարող մեկնաբանել որևէ տեղեկատվություն, երբ իրականում որոշում չկա»։
Մինչ այդ նշենք՝ քանի որ ՀՀԿ-ն պաշտոնական տվյալներով բացարձակ մեծամասնություն է կազմել ԱԺ ընտրություններում, հենց այս կուսակցությունն էլ կկազմավորի կառավարությունը, և վերստին վարչապետ կնշանակվի Կարեն Կարապետյանը: Հայտնի է նաև, որ ՀՀԿ-ն կշարունակի կոալիցիոն համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, իսկ թե քանի պորտֆել կտրվի ՀՅԴ-ին, ու, ընդհանրապես, ովքեր կլինեն նոր կառավարության կազմում, դեռ որոշված չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2103 դիտում
10:07 11-05-2017
Արտեմ Ասատրյանը փնտրում է իր համար բարեխոսող նոր մարդկանց. «Ժողովուրդ»
2812 դիտում
09:04 23-01-2016
Նախարար Արտեմ Ասատրյանը շատ անտրամադիր է. «Ժողովուրդ»
3387 դիտում
10:42 27-05-2016
Նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան է գնե՞լ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»