26381 դիտում
21:33 22-04-2017
Օձուն գյուղի փողոցներից մեկը, որում գտնվում է Հրաչյա Սարյանի տունը, անվանակոչեցին նրա անունով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 20-ին Լոռու մարզի Օձուն համայնքում տեղի ունեցավ փողոցի անվանակոչում:
Օձուն գյուղի փողոցներից մեկը, որում գտնվում է Հրաչյա Սարյանի տունը, անվանակոչեցին նրա անունով:
Հ. Սարյանը 1993թ.-ին բանակ զորակոչվելուց հետո այլևս տուն չի վերադարձել: Ծառայությունից մեկ տարի անց նա անհետ կորել է և արդեն 23 տարի է՝ մայրը նրա մասին լուր չունի:
Ինչպես պատմում է զինվորի մայրը՝ Լյուբով Մազիտովան, այդ օրը Հրաչյան պոստը պահում էր իր 7 ընկերների հետ, ովքեր նույնպես մինչ օրս չկան և անհետ կորած են համարվում:
Զինվորի մայրը հուսով է, որ մի օր իր հայրենասեր որդին այս փողոցով տուն կվերադառնա:
Փողոցն անվանակոչելուց հետո Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որտեղ որ սովորել է Հրաչյա Սարյանը, արդեն իսկ իր անունով անվակոչված սենյակում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված անհետ կորած զինվորին:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
Նմանատիպ նյութեր
1912 դիտում
16:33 25-05-2016
Մայրաքաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով
10255 դիտում
16:45 16-10-2017
Ստամբուլի փողոցներից մեկն անվանակոչվել է հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի անունով