2969 դիտում
19:56 25-04-2017
Ռուսաստանի նեոնացիստների առաջնորդ Դմիտրի Դյոմուշկինը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման
Մոսկվայի շրջանային դատարանը նեոնացիստ Դմիտրի Դյոմուշկինին դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման ծայրահեղականության մեղադրանքով. հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39691695]BBC[/url] ռուսական ծառայությունը:
Նույնքան պատժաչափ էր պահանջել մեղադրողը: Մեղադրականի մեջ նշված է. «Քննությամբ պարզվել է, որ 2014թ հոկտեմբերին Դյոմուշկինը համացանցում իր սոցցանցային էջում բաց կերպով հրապարակել է որոշակի խումբ մարդկանց նկատմամբ ատելություն ու թշնամանք հրահրող երկու գրաֆիկական նկար»:
Դեմուշկինն իր մեղքը չի ընդունել: Նա չի հերքել, որ հրապարակել է այդ երկու նկարներն իր էջում, սակայն դրանք չի համարում ծայրահեղական: Նա համարում է, որ իր հետապնդումը քաղաքական մոտիվ ունի:
Շրջանային դատարանը նեոնացիստի գործը քննում է երկրորդ անգամ: Առաջին անգամ գործը քննվել էր 2016-ին, սակայն դատարանը գործը վերադարձրել էր դատախազություն:
Դմիտրի Դյոմուշկինը հանդիսանում է Ռուսաստանում գործող «Սլավոնական միություն» և «Ռուսներ» կազմակերությունների առաջնորդ: Վերջինը ծայրահեղական է ճանաչվել 2015-ի հոկտեմբերին:
Դյոմուշկինը նաև Մոսկվայում պարբերաբար կազմակերպվող նեոնացիստների Ռուսական մարշ-երթերի կազմակերպիչն է: Նա բազմիցս ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և ենթարկվել վարչական տուժերի:
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
19:13 12-02-2015
Բելգիայում ազատազրկման է դատապարտվել իսլամիստական խմբավորման առաջնորդ
2181 դիտում
16:39 11-05-2014
Ցույցերին մասնակցելու պատճառով Եգիպտոսում 36 ուսանող դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են