Սպիտակ Տունը քննարկում է զրպարտանքի համար նախատեսված պատժի խստացման հնարավորությունը
Սպիտակ Տան աշխատակազմի ղեկավար Ռայնս Փրիբուսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը քննարկում է զրպարտության համար նախատեսված պատժի խստացման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտնել է ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ուղղումներ մտնել այդ օրենքում, Փրիբուսն ասել է. «Դա այն է, ինչ մենք քննարկում ենք ներկա պահին»։
Սակայն, թե ինչպիսի ընթացք կունենա այն, հայտնի չէ։ Վերջինիս խոսքով՝ զանգվածային լրատվամիջոցները պետք է առավել պատասխանատվությամբ մոտենան լուրերը լուսաբանելու հարցին։