211652_close_icon

Եվրոպայի խորհուրդը թքեց սեփական սուրբ կովի վրա եւ մարսեց զրպարտանքի եւ վիրավորանքի քրեականացումը. Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10248 դիտում article-date 14:35 29-01-2022
Եվրոպայի խորհուրդը թքեց սեփական սուրբ կովի վրա եւ մարսեց զրպարտանքի եւ վիրավորանքի քրեականացումը։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձեւին դեմ քվեարկելուն, Զոհրաբյանն ասաց.

«Ես Հայկ Մամիջանյանի տեղը լինեի ընդհանրապես չէի մասնակցի քվեարկությանը, ելույթով կմոտիվացնեի իմ քվեարկությունը, թե ինչու չեմ մասնակցում, բնականաբար Մամիջանյանը շատ լավ պատասխանել է. ինքը ոչ թե դեմ է քվեարկել պետականամետ զեկույցի, այլ դեմ է քվեարկել նիկոլամետ զեկույցի։ Այդ զեկույցը Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների ծայրից ծայր նիկոլամետ զեկույց էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր