58278 դիտում
15:36 06-05-2017
Արտակարգ դեպք Երևանում. սոցիալապես անապահով կինը հայտնաբերել է իր հավերին հոշոտված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշեն 4-րդ փողոցի թիվ 27 տան բնակչուհի Զաբել Հովակիմյանը առավոտյան նկատել է, որ հավաբնում գտնվող իր 30 հավերը սատկել են։
Դեպքի մասին Զ. Հովակիմյանը տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Հրաչ Պետրոսյանի գլխավորությամբ։
Զ. Հովակիմյանը փրկարարներին հայտնել է, որ իր կարծիքով՝ 30 հավերը հավաբնում հոշոտվել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զ. Հովակիմյանը հավեր պահելով էր հոգում իր սոցիալական խնդիրները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2200 դիտում
19:50 25-10-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (27.10.2024 թ․)