Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել մայրաքաղաք Փարիզի հյուսիս-արևելքում տեղակայված փախստականների ճամբարն ապամոնտաժելու մասին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ճամբարը, որտեղ շուրջ 350 իրավապահ օպերացիա են իրականացնում, գտնվում է Պորտ դե լա Շապել շրջանում։
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, ճամբարը բնակեցված է մոտ 1000 փախստականներով, նրանց հիմնական մասը եկել է աֆրիկյան երկրներից ու Աֆղանստանից։