2717 դիտում
15:28 11-05-2017
Թուրքիան քննադատել է Գերմանիային թուրք զինվորականներին քաղաքացիական ապաստան տրամադրելու համար
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գերմանիայի` թուրք զինվորականներին քաղաքացիական ապաստան տրամադրելու որոշումը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի բազայի թուրք սպաները ապաստան էին խնդրել Գերմանիայից, քանի որ Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո կորցրել էին իրենց պաշտոնները:
«Մեծ ցավ ապրեցինք, երբ իմացանք, որ Գերմանիան քաղաքական ապաստան է տրամադրել մի քանի թուրք սպաների, որոնք կասկածվում են գյուլենական շարժման մեջ: Այն ժամանակ, երբ արդեն կան բոլոր ապացույցները, Գերմանիան մի քայլ է անում, որը կարող է փչացնել երկու երկրների հարաբերությունները», - ասված է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Գերմանիան կվերանայի այդ որոշումը և կաջակցի իրենց Գյուլենական շարժման և ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
Նմանատիպ նյութեր
8953 դիտում
18:45 07-05-2017
450 թուրք պաշտոնյա ու զինվորական ապաստան ստանալու խնդրանքով դիմել են Գերմանիային
3765 դիտում
14:37 09-05-2017
Գերմանիան ապաստան է տրամադրել թուրք զինվորականներին
3048 դիտում
11:07 07-04-2014
Հայաստանը բավարարել է Հայաստանի տարածքն անցած ադրբեջանցի ընտանիքին ապաստան տրամադրելու դիմումը
Այս բաժնից
586 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1027 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին