Հարավային Կորեայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետի հետ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել հաստատել բարիդրացիական փոխհարաբերություններ ճապոնացի գործընկերոջ հետ:
«Ես կցանկանայի, որ մենք` որպես երկու երկրների առաջնորդներ, ամեն ինչ անենք երկու երկրների բարեկամական հարաբերությունների համար»,- ասել է նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները հաստատել են Հյուսսիային Կորեայի հարցերով փոխգործակցությունը խորացնելու շուրջ իրենց մտադրությունը, ինչպես նաև քննարկել են Ճապոնիա-Չինաստան-Հարավաին Կորեա եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հավանականությունը: