7586 դիտում
21:18 12-05-2017
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ
2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի կողմից կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար 2017 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 12.40-ից 13.15-ի սահմաններում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում գտնվող դատարանի շենքում՝ դատական նիստերի դահլիճում, Գ.Շ.-ից անձամբ խոշոր չափերով՝ 600 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու դեպքը:
Դեպքի առթիվ 2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:
12.05.17թ. ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգարվելու, ինչպես նաև կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ Նախագահին դիմելու համար:
ՀՀ արդարադատության խորհրդի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները բավարարվել են:
Նմանատիպ նյութեր
4544 դիտում
20:02 28-10-2016
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ
1484 դիտում
11:15 07-07-2020
Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ եւ միջնորդություններ են ներկայացրել ՍԴ. փաստաբան
5572 դիտում
10:48 15-10-2020
Վարչապետը զինվորական կոչումներ շնորհելու հարցով միջնորդություններ է ներկայացրել
Այս բաժնից
613 դիտում
14:50 28-12-2024
Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան
634 դիտում
14:09 28-12-2024
Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է․ Նիկոլ Փաշինյան
670 դիտում
14:05 28-12-2024
Ջերմ ամանոր Ջերմուկում․ տոնական համերգ ու մրցանակաբաշխություն