211652_close_icon
views-count859 դիտում article-date 14:50 28-12-2024

Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան

Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո «Ազատությանը» հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։

Վելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպմել են ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ, ինչի վերաբերյալ պայմանավորվածությունը երեկ էր ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ։ Հանդիպմանը նաև խորհրդարանի խոսնակն է ներկա եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր