211652_close_icon
views-count12327 դիտում article-date 23:31 13-05-2017

Մոսկվայում գնացքի վթարից հետո վերականգնվել է երկաթուղային երթևեկությունը

Մոսկվայի երկաթուղային գծի պատասխանատուները վերականգնել են դեպի Ռիգա ընթացող գնացքների երթևեկությունը, որը խափանվել էր վթարի հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Մոսկվայում Կրասնոգորսկի շրջանում գնացքը բախվել էր բեռնատար «Գազել»-ին: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Միջադեպի պատճառով հետաձգվել են մի քանի չվերթեր, 6 գնացք դադարեցրել է երթևեկությունը:

Նմանատիպ նյութեր