«Արդշինբանկ»–ում սկզբում մերժել են վարկը, ապա՝ միջնորդների 30% «հավելավճարից» հետո, հաստատել. Oragir.News
«Վարկի համար գնացել եմ «Արդշինբանկ», իրենք վարկ չեն տվել, ասել են՝ ծանրաբեռնված ես։ Գուգլով, որ գրում եք օնլայն վարկեր, բերում է տարբեր կազմակերպություններ։ Զանգում, ասում ես՝ վարկ է պետք, իրենք ասում են մոտեցեք։ Իրենք սկզբից ասում են, որ իրենք միջնորդ չեն, վարկային կազմակերպություն են, բայց հենց գնում ես ամեն ինչ պարզվում է, տենց են ասում, որ գնաս ու այսպես ասած ընկնես թակարդը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացին։
Նրա խոսքով՝ «Արդշինբանկից» մերժում ստանալուց հետո, դիմել են այդ իբրև թե կազմակերպությանը, սակայն տեղում հասկացել են, որ ոչ թե վարկային կազմակերպություն է, այլ միջնորդ կազմակերպություն։
«Գնացինք իրենց մոտ, ասեցին՝ խնդիր չկա, կանենք։ Նայում եմ ընդեղ նկարում ուղարկում են «Արդշինբանկ» կոնկրետ չգիտեմ ում ու ասում են՝ կլինի այդ վարկը, բայց 30 տոկոսը իրենցն է։ Այսինքն՝ եթե քեզ պետք ա 600 հազար դրամ փող, պիտի դիմես 780 հազար դրամի համար, որ 30 տոկոսը իրենք վերցնեն իրենց ու մնացածը տան քեզ։ 180 հազար դրամ ավել գումար պետք է վերցնես, ոի իրենց միջնորդավճարը տաս։ Սակայն էդ 780 հազարը դու ես փակում։ Հետո գնացինք «Արդշինբանկ» ասեցին կլինի, բայց մենք էլ չվերցրինք»,- պատմեց քաղաքացին։
Այս ամենից կարելի է ենթադրել, որ բանկերը գուցե աշխատում են այս և նման այլ կազմակերպությունների հետ, որոնք պարզապես միջնորդելով վարկի հաստատումը ստանում են բավականին մեծ գումար, որը հետագայում պետք է վճարեն քաղաքացիները, որոնք սխալմամբ կամ միամտորեն հայտնվել են այս թակարդում։
Իսկ թե ինչու է այս դեպքում «Արդշինբանկը» համագործակցում նման կազմակերպության հետ, պարզ չէ։ Սակայն սա ևս մեկ անբարեխիղճ մոտեցում է սեփական հաճախորդների նկատմամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: