Անկարայի դատախազության որոշմամբ Էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև Ազգային կրթության նախարարությունների մոտ 80 աշխատակիցների ձերբակալություններ են թույլատրվել։ Այդ մասին հայտնել է HaberTurk հեռուստաալիքը։
Միջոցառումներն իրականացվում են FETO կազմակերպության առաջնորդ, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գործունեության հետաքննության շրջանակներում։
Ձերբակալությունները սկսվել են այսօր առավոտյան։ Էներգետիկայի նախարարությունում կձերբակալվի 60 աշխատակից, իսկ Կրթության նախարարությունում՝ 25-ից ավելի աշխատակից, որնց մեծ մասն ուսուցիչներ են։