112158 դիտում
23:16 09-06-2017
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Այրքի «ՀԷԿ»-ի ջրատար խողովակից փրկարարները դուրս են բերել 44-ամյա տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղում քաղաքացին ընկել է հիդրոէլեկտրակայանի ջրատար խողովակի մեջ և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ՀԷԿ են մեկնել Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Մ. Փոստոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո քաղաքացիները հայտնաբերել են ջրահեղձ եղած քաղաքացու դին և հայտնել հրշեջ-փրկարարներին, ովքեր հատուկ տեխնիկայի օգնությամբ Այրքի ՀԷԿ-ի ջրատարի խողովակից /600մմ տրամագծով/ դուրս են բերել 44-ամյա Կորյուն Ասլանյանի դին:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում և հավանական է, որ նախապատրաստված նյութերը կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16813 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ