5625 դիտում
10:30 08-07-2017
Ավելի քան 120 երկրներ աջակցել են միջուկային զենքի արգելման մասին՝ պատմության մեջ առաջին պայմանագիրը
Ավելի քան 120 երկրներ աջակցել են միջուկային զենքի արգելման մասին՝ պատմոթյան մեջ առաջին պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է AP-ն։
ՄԱԿ համաժողովի ներկայացուցիչ Էլայն Ուայթ Գոմեզը, որը բանակցություններ էր վարում՝ իրավաբանորեն պարտադիր պայմանագրի մասին, հայտնել է «պատմական» քվարկության արդյունքները՝ 122 երկրներ կողմ են քվեարկել, դեմ է քվեարկել Նիդեռլանդները, Սինգապուրը ձեռնպահ է մնացել։
Նշենք, որ երկրները, որոնք միջուկային զենք ունեն, բոյկոտել են համաժողովը:
Պայմանագիրը բաց է ստորագրման համար ու ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն կհաստատեն 50 երկրներ։ Պայմանագիրը բոլոր երկրներից պահանջում է «երբեք ոչ մի հանգամանքներում չմշակել, չփորձարկել, չարտադրել, ձեռք չբերել ու չկուտակել միջուկային զենք կամ այլ միջուկային պայթուցիկ սարքեր»։ Այն նաև արգելում է միջուկային զենքի ցանկացած փոխանցում կամ գործածում, նաև դրանց գործածման սպառնալիք։
Նմանատիպ նյութեր
3919 դիտում
20:38 06-10-2017
ԵՄ-ն ողջունում Է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը միջուկային զենքի արգելման արշավին
Այս բաժնից
1063 դիտում
22:24 14-01-2025
Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ
1213 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1252 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին