Ճապոնիայում բողոքի ակցիա է անցկացվել ամերիկյան ռազմաբազայի ընդլայնման դեմ
Ճապոնիայի Օկինավա մարզի Նագո քաղաքի մոտակայքում բողոքի ցույց է անցկացվել՝ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմակայանի ընդլայնման դեմ: Դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է [url=https://ruptly.tv/vod/20170713-006]Ruptly[/url]-ն:
Նշվում է, որ պաստառներով ցուցարարները շարվել են ճանապարհի երկայնքով, որը տանում է դեպի Հենոկո շրջանում տեղակայված ծովային հետևակի ռազմակայան:
Ճապոնիայի կառավարության ծրագրերի համաձայն՝ հինգ տարվա ընթացքում հետևակազորի «Շվաբ» ճամբարում լրացուցիչ կառույցներ կհայտնվեն՝ հետևակազորի Ֆուտենմա ավիաբազայից անձնակազմ և տեխնիկա տեղափոխելու համար: Այս որոշումը քննադատության է ենթարկվել տեղացիների և Օկինավայի նահանգապետ Տակեսի Օնագայի կողմից:
Հայտնի է, որ Ճապոնիայի տարածքում ընդհանուր առմամբ տեղակայված է ԱՄՆ-ի ավելի քան 100 հազար զինծառայող, ընդ որում՝ մեծամասնությունն Օկինավայում: