211652_close_icon
views-count7874 դիտում article-date 23:12 24-07-2017

Հուլիսի 25-ի երեկոյան ժամերին Հայաստանում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում` հուլիսի 25-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին կնվազի 1-2, 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հուլիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: [img]http://shamshyan.com/ups/images/0838900001500919122345620.jpg[/img] Երևանում հուլիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ: 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0624006001500919139828397.jpg[/img]

Նմանատիպ նյութեր