211652_close_icon
views-count9805 դիտում article-date 21:35 30-07-2017

Հուլիսի 31-ին Հայաստանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է կարկուտ

Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Հուլիսի 31-ին Հայաստանի արևմտյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: [img]http://shamshyan.com/ups/images/062435400150141123128514.jpg[/img] Երևան քաղաքում հուլիսի 31-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0340329001501411241758095.jpg[/img]

Նմանատիպ նյութեր