5493 դիտում
18:26 28-07-2017
Ուզբեկստանի նախկին նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի մասնակցությամբ հանցավոր խմբի ակտիվներ են հայտնաբերվել 12 երկրում
Ուզբեկստանի դատախազությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել երկրի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դուստր Գյուլնարա Քարիմովայի նկատմամբ քրեական հետմնդման մասին: Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազության կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը, գրում է [url=http://www.bbc.com/russian/news-40750428]BBC[/url]-ն:
Քարիմովայի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել երկու տարի առաջ, սակայն մինչ օրս պաշտոնական հայտարարություն չէր արվել այս առնչությամբ:
Քարիմովան մեղադրվում է խարդախության, մաքսային օրենսդրությունը խախտելու, արտարժույթը թաքցնելու, առևտրի օրենքները խախտելու կամ դրա ծառայություններ տրամադրելու, փաստաթղթերի կեղծման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար:
Գլխավոր դատախազության տվյալներով՝ երեք մասնավոր ընկերությունների նկատմամբ հարկերի վճարումից խուսափելու հարցով քրեական գործի հետաքննության ժամանակ պարզվել է, որ Քարիմովան կարող է ներգրավված լինել այդ հանցագործություններում:
Տաշքենդը նաև դիմել է մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին՝ խնդրելով ձերբակալել հանցավոր խմբի ակտիվները, որի հետ կապված է եղել Քարիմովան:
Քննության նյութերի համաձայն՝ 12 օտար երկրի տարածքում հայտնաբերվել են 1,394 միլիարդ դոլարի, 63,5 միլիոն եվրոյի, 27,1 միլիոն ֆունտի և 18,5 միլիոն ֆրանկի՝ կազմակերպված հանցավոր խմբի օրինականացված ակտիվներ:
Մասնավորապես՝ Շվեյցարիայում իրավապահները հայտնաբերել են 777,8 միլիոն դոլար և առանձնատներ: Հանցավոր խմբին են նաև պատկանում գումարներ և անշարժ գույք Ֆրանսիայում, Հոնկոնգում, Գերմանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Լատվիայում, Իռլանդիայում, ԱՄԷ-ում, Մալթայում և Իսպանիայում:
Ռուսաստանում ուզբեկ քննիչները գտել են 6 միլիոն դոլարի ակտիվներ, պենթհաուս, Մոսկվայի «Ռուբլյովկա» թաղամասում առանձնատուն և ութ բնակարան, հյուրանոցային համալիր, բնակելի տուն և հողատարածք:
Քարիմայի մեղքը հաստատել են հանցավոր խմբի անդամների, ականատեսների, տուժածների ցուցմունքները, ինչպես նաև հանցագործների կառավարման տակ գտնվող ընկերությունների ստուգումները:
Ներկայում Գյուլնարա Քարիմովան տնային կալանքի տակ է և սպասում է դատավճռին:
Նմանատիպ նյութեր
2121 դիտում
12:21 23-03-2017
Սևանա լճի տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում. վարչապետ
2185 դիտում
15:21 08-04-2022
Շվեյցարիան 8 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ է սառեցրել
Այս բաժնից
1342 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1150 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1585 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է