Աֆրիկայում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը ողջ է մնացել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ուկրաինական CAVOK Air ավիաընկերությանը պատկանող Ан-74 բեռնատար ինքնաթիռը վայր է ընկել աֆրիկյան Սան-Տոմե կղզուց օդ բարձրանալիս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Յուրի Լավրենյուկը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի պատճառը եղել է թռիչքի պահին ինքնաթիռի աջ շարժիչի մեջ թռչնի ընկնելը»,-գրել է նա։
Բարեբախտաբար, ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները ողջ են, սակայն մարմնական վնասվածքներ են ստացել։