211652_close_icon
views-count33716 դիտում article-date 16:46 17-08-2017

Չինացի գիտնականներն առաջին անգամ մարդկային մարմնի կրիոգեն սառեցում են կատարել

Չինաստանում գիտնականների մի խումբ աշխարհում առաջին անգամ մարդկային օրգանիզմի սառեցման փորձ է արել կրիոգեն եղանակով։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ Գիտնականները Shandong Yinfeng Biological Engineering մասնագիտացված ընկերության պատրաստած հատուկ կրիոխցիկի մեջ են տեղադրել թոքերի քաղցկեղից մահացած 49-ամյա Չժան Վենլյանի դին։ Նրանք հուսով են, որ տեխնոլոգիաների զարգացումը թույլ կտա մահացած մարդու օրգանիզմը մի քանի տասնյակ տարի հետո վերականգնել, իսկ այդ ընթացքում մարմինը խցիկի մեջ կպահպանվի իդեալական պայմաններում։ Սառեցման օպերացիան իրականացվել է այս տարվա մայիս ամսին, սակայն այդ մասին տեղեկությունը տարածվել է միայն օրեր առաջ։

Նմանատիպ նյութեր