211652_close_icon
views-count4377 դիտում article-date 14:04 19-08-2017

Պուտինին առաջարկել են մայրաքաղաքը տեղափոխել Ուրալ

ՌԴ Ժողովրդագրության, միգրացիայի և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի դիտորդական խորհրդի նախագահ Յուրի Կրուպնովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է մայրաքաղաքը տեղափոխել Ուրալ, հաղորդում է RT-ն։ Նամակը, որում համապատասխան նախագիծն է, նա ուղարկել է Կրեմլ։ Կրուպնովը նշել է, որ Ռուսաստանը հիպերկենտրոնացված է և որ մոսկովյան շրջանը «իրենով է արել ռուսական բնակչության գրեթե 1/5 մասը»։ «Ազգային զարգացումը կենտրոնացած է 15-20 մեգապոլիսների վրա, որտեղ բնակվում է ՌԴ քաղաքացիների կեսից ավելին։ Նրա խոսքով՝ ներքին միգրացիայի արդյունքում Ռոսաստանը կարող է կորցնել իր աշխարհագրական առավելությունները և ինքնիշխանությունը։ Ըստ նրա՝ մայրաքաղաքը Ուրալ տեղափոխելով և գետերի նավարկությունը վերականգնելով հնարավոր կլինի փոքր քաղաքները միմյանց կապել։ Իսկ Ռուսական իշխանությունները պետք է առավելությունը տան ոչ թե Մոսկվային, այլ Սիբիրին ու Հեռավոր Արևելքին։

Նմանատիպ նյութեր