211652_close_icon
views-count25110 դիտում article-date 14:07 30-08-2017

Չելյաբինսկում քրեական «ռազբորկա» է կանխվել. ձերբակալվել են մի քանի տասնյակ ադրբեջանցիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չելյաբինսկի իրավապահները Հարավային Ուրալում իրականացրած հատուկ օպերացիայի արդյունքում խոշոր «ռազբորկա» են կանխել; Այդ մասին հայտնում է ura.ru կայքը։ Հարցեր էին պատրաստվում պարզել քրեական աշխարհի ներկայացուցիչներից Ռահման Աբդուլլաևը /մականունը՝ Ռահման/ և Վլադիմիր Պուզիկովը /մականունը՝ Պուզիկ/՝ 50 հոգու մասնակցությամբ։ Օպերացիան ընթացել է «Փոքր Վրաստան» ռեստորանում, որտեղից էլ բոլոր ձերբակալվածներին հատուկ նշանակության ջոկատայինները դուրս են բերել։ Նշվում է, որ 47-ամյա Ռահմանը ադրբեջանական ծագում ունի։ Նրան համարում են Չելյաբինսկը «նայող» ադրբեջանցի Իլհամ Օսմանովի «աջ ձեռքը»։ Պուզիկը «գողական աշխարհի ամենաակտիվ մասնակից» է համարվում։ Հայտնի է, որ նա մի քանի տուրիստական գործակալություններ է բացել և ով դեմ է դուրս գալիս նրա բիզնեսին, «մեծ խնդիրներ է ունենում»։ Տեսանյութն՝ [url=https://vk.com/video-32443541_456239159]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր