7641 դիտում
23:02 13-11-2017
Եվրամիությունը հրաժարվել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումից
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառում չի դիտարկում։ Այդ մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է IRNA-ն։
«Մենք դա չենք քննարկել ոչ այսօր, ոչ նախորդ շաբաթ, և չենք դիտարկում այն քննարկել առաջիկայում»,-նշել է ԵՄ դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ը կհետևի ԱՄՆ-ի օրինակին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմաօդային ստորաբաժանման, ինչպես նաև ընկերությունների ու ֆիզիկական 41 անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց։
Փաստաթղթում նշված է, որ պատժամիջոցները կիրառվում են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ամերիկյան ծրագրի շրջանակներում։
Նմանատիպ նյութեր
1068 դիտում
09:29 25-09-2015
Հռոմի պապը խնդրել է ԱՄՆ իշխանություններին հրաժարվել մահապատժի կիրառումից
2655 դիտում
15:12 14-10-2015
Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորել
2190 դիտում
10:43 10-09-2020
Մինչև 2023թ. պետք է հրաժարվել սննդի արտադրությունում տրանսճարպերի կիրառումից. ԱՀԿ
Այս բաժնից
1339 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1147 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1582 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է