Եմենցի գրոհայիները հայտարարել են ատոմակայանը հրթիռակոծելու մասին
Եմենցի ամպստամբները հայտարարել են Արաբական Միացյալ Էմիրաթներում կառուցվող «Բարակա» ատոմակայանի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին: Թեպետ Էմիրաթներում դա հերքել են, սակայն հակաօդային ուժերում մարտական տագնապ են հայտարարել:
«Բարակա» ատոմակայանը կառուցվում է ամերիկյան նախագծով՝ երկրի արևմուտքում, Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մոտ: 20 մլրդ դոլար արժողությամբ ատոմակայանի չորս ռեակտորներից առաջինը կգործարկի 2018 թվականին: Ներկա պահին դա ԱՄԷ-ում միակ ատոմակայանն է:
Եմենում ռազմական բախումը շարունակվում է 2014 թվականից: Էմիրաթները Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիայի մասն են կազմում, որը աջակցում է եմենյան նախագահ Աբդա Ռաբո Մանսուր Հադիի զորքերին՝ ապստամբ-հուսիտների և Եմենի նախկին նախագահ Սալեհին ենթարկվող բանակի հետ հակամարտությունում: