Սաուդյան Արաբիան փոխանակել է եմենցի 109 գերիներին սաուդցի 9 գերիների հետ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են, որ եմենցի ու սաուդցի գերիների փոխանակում է կատարվել, հաղորդում է France Press-ը:
Ինչպես տեղեկացրել է Եմենում ռազմական գործողություններն իրականացնող միջազգային կոալիցիան, 9 սաուդցի գերիներին ազատ արձակելու դիմաց Սաուդյան Արաբիան ազատ է արձակել 109 գերեվարված եմենցիների:
Նախօրեին էլ տեղեկությունը հայտնել էր Եմենում շիա պաստամբների ներկայացուցիչը: