4254 դիտում
15:19 28-12-2017
Ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումը կսահմանափակվի
Կառավարության նիստում այսօր ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված մեր Ընտրական օրենսգիրքը պարունակում էր մի շարք դրույթներ, բայց այս փոփոխություններով առաջին հերթին ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց պարագայում կիրառվում են նախընտրական քարոզչությանը մասնակցելու սահմանափակումներ: Մասնավորապես, եթե մենք նախկինում ունեինք հանրային ծառայողներ, հիմա անդրադարձ ենք կատարում առողջապահական և բժշկական կազմակերպություններին, տարբեր տիպի ուսումնական հաստատություներին, նախադպրոցական հաստատություններին: Եվ ամրագրում ենք, որ խոսքը ոչ միայն վերաբերում է նրան, որ իրենց լիազորություններն իրականացնելիս իրենք իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնելու, այլ նաև ի պաշտոնե գործելիս: Սա էական տարբերություն է»,- ասաց նախարարը:
Երկրորդ, նման սահմանափակումներ են տարածվելու նաև պետական կամ համայնքային հիմնարկների աշխատակիցների վրա և այն հաստատությունների վրա, որոնց 20 տոկոսից ավելի բաժնեմասը պատկանում է համայնքին կամ պետությանը:
«Կա դրույթ նաև, որը վերաբերում է նրան, երբ անձին հարկադրում են մասնակցել քարոզչությանը կամ չմասնակցել: Մենք համարելով, որ սա շատ լուրջ ու վտանգավոր արարք է, այն քրեականացնում ենք: Ավելին, որոշակի նորմերով մենք նաև խստացնում ենք պատասխանատվությունը և համարում ենք որակյալ հանցակազմ այն դեպքերում, երբ օգտագործվում է ծառայողական կամ այլ տիպի կախվածությունը, երբ որևէ կազմակերպության սեփականատերը հարկադրում է իր աշխատակիցներին այս կամ այն ձևով մասնակցելու կամ ձեռնպահ մնալու նախընտրական քարոզչությանը»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
3651 դիտում
09:11 14-11-2018
Վարչական ռեսուրսի չարաշահում Արմավիրի մարզպետի կողմից. «Ժամանակ»
1536 դիտում
10:56 12-03-2021
Օրենքով ամրագրվող պահանջ՝ վարչական ռեսուրսի չարաշահման հնարավորությունը սահմանափակելու համար. «Ժամանակ»
1783 դիտում
09:59 27-06-2019
Սահմանադրության օրը, հուլիսի 5-ին հանրահավաք ու քայլերթ կլինի վարչական ռեսուրսի ներգրավմամբ․ «168 ժամ»
Այս բաժնից
751 դիտում
13:03 20-10-2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիի հետ
739 դիտում
12:50 20-10-2024
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»
892 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին