Նիկոլ Փաշինյան. Վաղը առավոտյան տեղի կունենա իմ և Սերժ Սարգսյանի հանդիպումը
Վաղը՝ ապրիլի 22-ին հանդիպում է տեղի ունենալու ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ:
«Վաղը առավոտյան տեղի կունենան իմ և Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման շուրջ», գրել է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:
Հանդիպումը կկայանա առավոտյան ժամը 10-ին՝ Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում: