211652_close_icon
views-count16312 դիտում article-date 23:35 25-04-2018

Ինչու՞ է պոլիկլինիկան հրաժարվում 2-րդ կարգի հաշմանդամ կնոջը համապատասխան դեղորայք տրամադրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ, անկողնային հիվանդ, 60-ամյա Լարիսա Սարգսյանի առողջությունը 1 տարի առաջ կատարված վիրահատությունից հետո ավելի է վատացել: Նա այժմ գտնվում է տանը, չի կարողանում շարժվել անկողնուց, վիրակապերը կատարում է քույրը՝ տնային պայմաններում, քանի որ հիվանդանոցային ծախսերը հոգալու համար ընտանիքը բավարար գումարներ չունի: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում որդին՝ Ռուստամ Սարգսյանը, ասաց, որ թիվ 15 պոլիկլինիկան, որտեղ գրանցված է մայրը, պետք է համապատասխան դեղորայք տրամադրի, որը չի անում: Ասաց, որ ամեն անգամ, երբ դեղերի հարցով դիմում են տնօրենին, կոպտում է և ասում, որ չի տրամադրում: Ամեն օր, այն էլ մի քանի անգամ, շտապօգնություն են կանչում, որպեսզի ներարկումներ կատարվի, կնոջ վիճակը փոքր-ինչ թեթևանա, հակառակ դեպքում՝ սուր ցավերի պատճառով նա անգամ գիշերը չի կարողանում քնել: Տան միակ եկամուտը թոշակն է ու նպաստը: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր