Կառավարությունը հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի կատարողականը
Կառավարությունը հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի կատարողականը: Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը նշեց, որ օրենքով սահմանված կարգով մայիսի 1-ին այն արդեն կներկայացվի Ազգային ժողով:
«2018 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականցման արդյունքում, ինչը խոստացել էինք, պարտք-ՀՆԱ աճի տեմպերը դանդաղել են: Մոտ 7.7 տոկոս կետի փոխարեն մենք ունեցել ենք 1.8 տոկոս ցուցանիշի աճ», - ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ակնկալում էին 2.5 տոկոսային կետով պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճ, բայց այն մի-փոքր գերակատարել են:
«2018-ին, եթե ամեն ինչն ընթանա իր հունով, մենք կխոցենք թիրախները, որ դրվել են 2018 թվականի բյուջեի հիմքում, կունենանք արդեն պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազում առնվազն մեկ տոկոսի տեսքով», - ասաց նա:
2017-ի պետական բյուջեի եկամուտների գծով արձանագրվել է 1 տրիլիոն 237 մլրդ 780 մլն դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 504 մլրդ 802 մլն դրամ: Բյուջեի դեֆիցիտը կազմում է 267 մլն մլրդ դրամ: