2432 դիտում
23:10 29-06-2018
Սպորտի փոխնարարն ընդունել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի ներկայացուցիչների հետ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հանդիպել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» (Save the Children) միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և «ՕքսԵՋեն» (oxYGen) հիմնադրամի ներկայացուցիչներ հետ:
Քննարկվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ մեր երկրում 2018-2020 թթ. իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի իրականացման ընթացքը: Ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրի իրականացմանը՝ նշելով միջոլորտային և միջգերատեսչական համագործակցության կարևորության մասին: «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում համակարգել երիտասարդության ոլորտում աշխատող բոլոր շահագրգիռ կողմերի աշխատանքները»,- ասել է Ք. Ասատրյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
442 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
523 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան