9894 դիտում
22:21 29-07-2018
Ահեղ Ժապավենը. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am
ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ
ՄԱՍ 13
Ժասմին Հայրապետյան, 12 տարեկան
…Ուշ գիշեր էր: Քաղաքը լուսավորված էր գիշերային լույսերով: Շենքերի լուսավոր պատուհանները երևակայելու էին դրդում անցորդներին: Ամեն ինչ սեր ու բարություն էր շնչում:
Մեկ շաբաթ Նազիկին չտեսած , Նազիկի գեղեցիկ, նուրբ ձայնը չլսած Գոդը , դուրս էր եկել քաղաք, քանի որ սիրտը հուշում էր, որ այդ օրը իր հետ կարևոր մի բան է կատարվելու: Եվ դա իհարկե պատահական չէր, չէ՞ որ սիրտը երբեք չի խաբում:
Ամեն մի քայլ անելուց՝Գոդի սիրտը ավելի ու ավելի ուժեղ էր բաբախում, ասես զգար ինչ որ ծանոթ մի շնչառություն:
Հանկարծ Գոդը քարացավ՝ տեսնելով հանդիպակաց մայթով քայլող Նազիկին: Գոդի սիրտը սկսեց անպե՜ս արագ զարկել, որ թվաց, թե հիմա դուրս կթռնի իր տեղից: Նա արագ կտրեց ճանապարհն ու ասես ՛՛բուսնեց՛՛ Նազիկի առաջ:
_Բարև,- զվարթ ասաց Գոդը և լայն ժպտաց:
Նազիկը հանկարծակիի եկավ , բայց միևնույն ժամանակ նա շատ ուրախ էր տեսնել Գոդին. Չէ՞որ շատ էր կարոտել նրան:
_Օ՜, ինչ հաճելի հանդիպում,- նույնպես լայն ժպտալով ասաց Նազիկը:
_Ինչպե՞ս ես , լա՞վ ես , ինչպե՞ է տրամադրությունդ, այս շոգերին դիմանու՞մ ես, ի՞նչ էիր անում այս մեկ շաբաթվա ընթացքում, ուժերդ վերականգնվե՞լ են :
_Ստոպ, ստոպ, ստոպ, այսքան հարցերին ես միանգամից ինչպե՞ս պատասխանեմ:
_Ուզու՞մ ես արի գնանք մի տեզ նստենք, համ մի բաժակ սառը թեյ կխմենք, համ էլ հանգիստ կպատասխանես հարցերիս,-ամոթխած ժպտաց Գոդը:
-Ինչու՞՝ ոչ, մի բաժակ սառը թեյից չեմ հրաժարվի:
***
Գոդն ու Նազիկը ներս մտան քաղաքի հին ու գեղեցիկ սրճարաններից մեկը, նստեցին սեղանի մոտ:
_Այ հիմա կարող ես հարցերդ տալ,- ասաց Նազիկը:
_Լա՜վ...
Նրանց մոտեցավ մատուցողը:
_Ի՞նչ կցանկանաք:
_Մեզ երկու բաժակ սառը թեյ,- ասաց Գոդը:
Մատուցողը գլխով արեց և հեռացավ:
_Ինչպե՞ս ես
_Լավ, դու՞:
_Ես էլ:
_Ի՞նչ էիր անում այս մեկ շաբաթվա ընթացքում:
_ Գիրք էի կարդում, լողավազան էի գնում:
_Իսկ ես գրեթե ոչ մի բան չէի անում,-ասաց Գոդը և հանկարծ երկուսով լռեցին, չգիտեին ինչ խոսեն:Նրանք երկուսով շփոթված ու հուզված նայում էին իրար , երբ լսվեց մատուցողի ձայնը:
_Սա էր ձեր թեյը.
_Շնորհակալություն,-միաժամանակ ասացին նրանք:
Մատուցողը ժպտաց ու հեռացավ:
_Կարո՞ղ եմ մի բան հարցնել,-ասաց Գոդը
_Իհարկե:
_Իսկ ինչպե՞ս ես դու հասկացել որ այն աղբյուրից պետք է տաս կում անես:
_Ճիշտն ասած այդ օրվանից գրեթե ոչինչ հիշում, բացի...
_Բացի՝ ինչի՞ց:
_Բացի այն պահից , որբ դու ինձ օգնեցիր...
Գոդն ու Նազիկը ժպտացին իրար:
Գոդն իր ձեռքը քնքշորեն հպեց Նազիկի ձեռքին և մի պահ պահեց իր ափի մեջ:
Նրանք երկուսով նայում էին իրար , երբ Նազիկը արագ բռնեց գլուխը:
_Ա՜խ գլուխս:
_Ի՞նչ , ի՞նչ եղավ քեզ ,լա՞վ ես ,- շփոթված հարցրեց Գոդը:
_Հա լավ եմ, ոչինչ ,մի վախեցիր սա սովորական բան է ,-պատասխանեց Նազիկն ու արագ սրճարանից դուրս վազեց:
_Ու՞ր ես գնում,- ասաց Գոդն ու վազեց Նազիկի ետևից:
Սրճարանից փողոց դուրս եկած Նազիկը սարսափահար կանգ առավ, տեսնելով ճանապարհով անցնող պապիկին ում, ուր որ է պետք է հարվածեր , դեպի նրան սլացող ավտոմեքենան:
Նազիկը առանց մի վայրկյան մտածելու արագ վազեց դեպի պապիկը, միևնույն ժամանակ հասկանալով որ կարող է չհասցնել, քանի որ ավտոմեքենայի և պապիկի մեիջև ընդամենը մի քանի մետր հեռավորություն է մնացել:
Հանկարծ Նազիկի հայացքն ընկավ Գոդին, ով նկատելով այս տեսարանը՝ միանգամից հանեց իր գոտին, շպրտեց դեպի ավտոմեքենան , որպեսզի կապկպի այն, բայց հենց այդ պահին ավտոմեքենայի հարբած վարորդը սկսեց ավելի արագ վարել այն: Նա ուր որ է պետք է հարվածեր պապիկին, երբ Նազիկը հանեց իր ահեղ ժապավենը, նետեց դեպի ավտոմեքենան: Ժապավենը փաթաթվեց ընթացք մեջ գտնվող մեքենային: Նազիկը ճիգ գործադրելով կապկեց այն և մի կողմ շպրտեց, Գոդն էլ մի թռիչքով հասավ պապակին, բարձրացրեց նրան ու վայրկյանի արագությամբ տեղափոխեց մայթ: Պապիկը զարմացած նայեց նրանց, ժպտաց ու քթի տակ օրհնանք շշնջալով՝ շարունակեց իր ճանապարհը:
-Այս ի՞նչ, արեցիր, Գոդ, ես որքան տեղյակ եմ՝ չարագործները բարություն անելու
հնարվարություն չունեն: Նրանք այդպիսի փորձ անելուց թուլանում ու կորցնում են իրենց ուժերը:
Շարունակությունը՝ [url=http://www.hayreniq.am/am-n-4797.html]այստեղ.[/url]
Նմանատիպ նյութեր
4658 դիտում
14:30 16-06-2018
«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 7. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am
12908 դիտում
13:56 23-06-2018
«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ. մաս 8. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am
15286 դիտում
14:49 16-07-2018
ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. ֆանտաստիկ վիպակ. մաս 12. Ժասմին Հայրապետյան . Hayreniq.am