6709 դիտում
21:35 11-08-2018
Լույս է տեսել Հարություն Հովնաթանի «Երանելի Մկրտիչ Սարգսյանը» գիրքը
«Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել Հարություն Հովնաթանի «Երանելի Մկրտիչ Սարգսյանը» գիրքը:
Գրքի խմբագիրներն են Տիգրան Նիկողոսյանն ու բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը:
Զրույցների, վկայությունների ու մեկնությունների ժողովածուում ամփոփված են բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակի դափնեկիր Հարություն Հովնաթանի զրույցները «հավերժի երթի» ելած մեծանուն գրողի հետ, ինչպես նաև Մկրտիչ Սարգսյանի առանձին ստեղծագործությունների նրա ուրույն մեկնությունները՝ բնագրերի ներքին, գեղարվեստական, հոգեբանական և հատկապես հոգևոր շերտերի լուսաբանումով, նորահայաց ընթերցմամբ ու նոր բացահայտումներով։
Գրքում տեղ են գտել նաև տարբեր առիթներով հեղինակի Մկրտիչ Սարգսյանին նվիրված հուշագրական և դիմանկարային անդրադարձները՝ դրվագված ժամանակի և միջավայրի հավերժական խորապատկերին։
Նշենք նաև, որ այս մատենաշարով լույս են տեսել.
Գևորգ Արշակյան, «Մկրտիչ Սարգսյան գրողի դավանանքը»- 2002թ.,
Վալտեր Թորոսյան, «Վանաձորը նրա Պառնասն էր»- 2003թ.,
«Քո Նահապետ ներկայությունը» ( Ջավախքն իր զավակին՝ Մկրտիչ Սարգսյանին)- 2004թ.,
«Դու անկործան վանք կմնաս...» (Մ. Սարգսյանը ժամանակակիցների հուշերում)-2011թ.,
Թորոս Թորանեան, «Թևածող հոգի մը» (Մ. Սարգսյանի հետ )- 2016թ.:
Մատենաշարը 2002թ. հիմնադրել է Գևորգ Արշակյանը։
Նմանատիպ նյութեր
1560 դիտում
18:12 24-10-2022
Բելգրադում լույս է տեսել Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպը սերբերեն թարգմանությամբ
2872 դիտում
19:54 14-03-2024
Լույս է տեսել Մկրտիչ Սարգսյանի «Երկերի ժողովածուի» հինգերորդ հատորը՝ «Խոստովանություն»
11317 դիտում
19:32 31-03-2024
Արձակագիր, բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել գրողի բանաստեղծությունների ընտրանին