211652_close_icon
views-count90215 դիտում article-date 22:40 21-08-2018

Գեներալի ազգականի Mercedes S 550 Мaybach-ը տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի հետախուզական հատուկ խմբի ծառայողների կողմից Երևանի ճՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes S550 Мaybach մակնիշի H 777 YT 26 ռուսական համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նշված ավտոմեքենայի համարանիշները կեղծ են և նշված ավտոմեքենան Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերելուց հետո, պարզվեց, որ ոստիկանների ստացված տեղեկությոնը համապատասխանում է իրականությանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի իրական համարանիշները «01 QD 101» է և այն պատկանում է գեներալ Արշալույս Փայտյանի ազգականին՝ Լևոն Փայտյանին։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների վրա չտեղադրեն կեղծ համարանիշներ, հակառակ դեպքում հաշված րոպեների ընթացքում ինչպես հայտնի ֆիլմում է՝ «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», ճանապարհային ոստիկանը կթակի օրինախախտի տան դուռը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր