4253 դիտում
22:10 22-08-2018
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման հերթական ցուցանիշները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվել է նաև օգոստոսի 20-21-ին: Հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան երկու տոննա 200 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված:
Տնամերձ մեկ հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 79 թուփ: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 430 գրամ մարիխուանա:
Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է մեկ հրացան, մեկ գնդացիր, 16 փաթեթ տրոտիլ, նույնքան պայթուցիչ, տարբեր տրամաչափի 7270 փամփուշտ: Հայտնաբերվել է ութ հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1702 դիտում
19:58 24-08-2018
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման հերթական ցուցանիշները
3292 դիտում
10:32 07-08-2014
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` 06.08.2014 թ. դրությամբ. տեսանյութ