14120 դիտում
20:20 24-08-2018
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին և երկրորդ սպայական գումարտակների, ուղեկցող հատուկ վաշտի և հետախուզման հատուկ խմբի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում:
Արդյունքում 13 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 9 մեքենայի վարորդներ ոչ սթափ վիճակում էին, 14 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3 տրանսպորտային միջոցի հողմապակիները թաղանթապատ էին, մեկ մեքենայի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար: Հայտնաբերվեց նաև մեկ սահմանված ժամկետում չհաշվառված տրանսպորտային միջոց:
Կրկին հորդորում ենք բոլոր վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8285 դիտում
13:35 24-01-2018
Ոստիկանության ՀԿԼՎ և ՃՈ ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12096 դիտում
21:23 02-07-2018
Ուժեղացված ծառայություն Երևանում․ բազմաթիվ մեքենաներ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6243 դիտում
14:34 20-08-2018
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. կազմվել է շուրջ 1000 արձանագրություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ